copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 21:00 28-08-2026

Վարչապետն ու նախագահը ԱԳՆ ղեկավար կազմի հետ քննարկել են արտաքին քաղաքականության օրակարգային հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում են ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի մասնակիցների հետ։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։

Հանդիպմանը մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը, Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, օրենսդիր, գործադիր մարմինների այլ ներկայացուցիչներ։
Վարչապետը հանդես է եկել ելույթով և ընդգծել արտաքին քաղաքական գերատեսչության անվան փոփոխության որոշումը, ըստ որի՝ այն կանվանակոչվի Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։ Երկրի ղեկավարը նշել է, որ նման փորձ ունեն աշխարհի տարբեր երկրներ և դրա հիմնական նպատակն է՝ միջազգային հարաբերություններում առարկայացնել նաև տնտեսական բաղադրիչը և տնտեսական գործառույթը։

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ Կառավարության կողմից իրականացվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությանը, արտաքին քաղաքականության հիմնարար ուղղություններին, տնտեսության դիվերսիֆիկացմանը միտված քայլերին, միջազգային հարաբերություններում երկրի առաջնահերթություններին և առաջիկա ծրագրերին։

Վարչապետի ելույթին հաջորդել են արտաքին քաղաքականության օրակարգային հարցերի շուրջ քննարկումներ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին