Ներքին 1 շաբաթ առաջ - 18:09 28-08-2026

8 տարի ամեն ինչ արվել է Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու համար. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Քաղաքացիների շրջանում հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ կարծիքները շարունակում են տարբեր լինել։ Oragir.News-ը Երևանի փողոցներում քաղաքացիներից հետաքրքրվել է՝ համաձա՞յն են արդյոք Նիկոլ Փաշինյանի հետ, որն այս փուլում Ռուսաստանին չի դիտում որպես ռազմավարական դաշնակից, և ինչպե՞ս են գնահատում հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս մակարդակը։

Հարցված քաղաքացիներից ոմանք համաձայնել են Փաշինյանի գնահատականին՝ նշելով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացել են, իսկ մյուսները պնդել են, որ դրանց վատթարացման հիմնական պատասխանատուն Հայաստանի իշխանություններն են։

«Ես Փաշինյանի հետ ոչ մի բանում համաձայն չեմ»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի, սակայն, նշեց, որ համաձայն է նրա տեսակետին։

«Այո, իր կարծիքի հետ համաձայն եմ։ Ինչ, որ ինքը անում է՝ ճիշտ է անում»,- ասաց նա։

Քաղաքացիներից մեկը Ռուսաստանի նկատմամբ դժգոհությունը պայմանավորեց նաև այնտեղ հայերի նկատմամբ վերաբերմունքով։

«Ռուսաստանից ոչ մի լավ բան էլ չենք տեսնում։ Ռուսաստանն արդեն սովորական քաղաքացիների նկատմամբ էլ է ինչ-որ բաներ դրսևորում։ Գնում ես Մոսկվա, արդեն օդանավակայանում խնդիրների ես բախվում։ Նայում են՝ ազգանունը հայ է, արդեն խնդրի հետ ենք բախվում։ Դրա համար համաձայն եմ իր տեսակետին»,- նշեց նա։

Մեկ այլ քաղաքացի ավելի կոշտ տեսակետ հայտնեց՝ հայտարարելով, որ Հայաստանը պետք է խզի կապերը Ռուսաստանի հետ։

«Ռուսաստանը թիվ մեկ թշնամին է։ Եթե այսքան ժամանակ հայ ժողովուրդը չի իմացել, ես ասեմ, թող բոլորն իմանան։ Թուրքը չի եղել մեր թշնամին, թուրքը եղել է մեր հակառակորդը, մեր թշնամին եղել է ռուսը»,- ասաց նա։

Միաժամանակ քաղաքացիներից մեկը հակադարձեց Փաշինյանի գնահատականին՝ նշելով, որ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման պատճառը հենց Հայաստանի իշխանությունների քաղաքականությունն է։

«Չեմ կարծում, որ դժվար է։ Այն, ինչ կատարվում է, զուտ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից է։ Ութ տարիների ընթացքում ամեն ինչ արվել է հարաբերությունները փչացնելու համար»,- ասաց նա։

Մանրամասները`տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին