Ներքին 1 շաբաթ առաջ - 15:38 27-08-2026

Նիկոլը նահանջելու տեղ չունի, կանգ չի առնելու. Նարե Սոսե

Մերի Հակոբյան

Լրագրող

Կառավարության շենքի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում Նարե-Սոսեն անդրադարձել է Հայաստանում քաղաքական հետապնդումների, ազատամարտիկների նկատմամբ քրեական գործերի, բանակում տեղի ունեցող դեպքերի և Հայաստանի անվտանգային իրավիճակի վերաբերյալ իր մտահոգություններին։

Նրա խոսքով՝ Հայաստանում, իր գնահատմամբ, քրեական հետապնդման են ենթարկվում ոչ թե իրական հանցագործները, այլ քաղաքական ընդդիմախոսները և ազատամարտիկները։

«Այս պահի դրությամբ ավելի շատ հանցագործները, մարդասպանները, գողերը, ավազակներն են փողոցներում թափառում, իսկ քաղաքական քաղբանտարկյալները բանտերն են լցված։ Բանտերում ամենաշատը մարտնչած տղերքն են, որոնց առանձնահատուկ դաժանությամբ են այնտեղ տանջում»,- ասաց նա։

Նարե-Սոսեն հայտարարեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր բնորոշմամբ, «ֆիդայաֆոբիա» ունի։ «Այն ազատամարտիկները, կամավորականները, զինվորականները, որոնք աննահանջ մարտնչել են, իրոք մարտնչել են, նա ունի նրանց ցուցակը։ Նրանք բոլորը շինծու գործերով բանտերում են»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ ազատամարտիկ Արմեն Մնացականյանը, որը, ըստ Նարե-Սոսեի, մասնակցել է երկու պատերազմի, առողջական լուրջ խնդիրներ ունի։ «Այս պահի դրությամբ շատ ծանր վիճակում է մեր լավ կռված արծիվներից մեկը՝ «Եղնիկներ» ջոկատի հզոր տղաներից Արմեն Մնացականյանը։ Նա 45 տարեկան է, ունի հիպերտոնիա, սրտի առիթմիա և սրտի խնդիրներ։ Իրենք դա լավ գիտեն, և այդ տղային դանդաղ սպանում են շինծու գործով»,- ասաց նա։

Անդրադառնալով Արեգնազ Մանուկյանի գործին՝ Նարե-Սոսեն այն «աբսուրդ» որակեց՝ պնդելով, որ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդումն անհիմն է։

«Ինչ վերաբերում է Արեգնազին, դա ընդհանրապես աբսուրդ է։ Ես ինքս բազմաթիվ քրեական գործերով եմ անցնում, ինքս հետապնդվում եմ կոնկրետ Նիկոլի պատվերով։ Որպես պոտենցիալ քաղբանտարկյալ եմ ասում՝ Արեգնազին արգելում են իր մոր, իր երեխայի հետ շփվելը։ Դա կանանց իրավունքների խախտում չէ՞։ Մեղադրում են ազգային դավաճանության մեջ։ Դավաճանը մեղադրում է դավաճանության մեջ»,- հայտարարեց նա։

Նարե-Սոսեն քննադատեց նաև իշխանության՝ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ նշելով, որ վերջինս նախկինում սահմանապահ զորքերի սպա է եղել։ «Սահմանապահ զորքերի սպային՝ Անդրանիկ Թևանյանին, մեղադրում են դավաճանության մեջ։ Նիկոլ Փաշինյանը սահմանապահ զորքերի սպային այս պահին մեղադրում է դավաճանության մեջ»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ իշխանությունների գործողությունները վտանգում են նաև Հայաստանի անվտանգությունը։ «Նիկոլը բոլորիդ փուռն է տալու։ Իրավաբանական, իրավական, իրավադատախազական համակարգի տղերք, մի օգտագործվեք թուրք Նիկոլի ձեռքի տակ, մի դարձեք խաղալիք։ Իրավական ամբողջ համակարգն է ամենաառաջին Հայաստանի դավաճանը»,- հայտարարեց Նարե-Սոսեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է