copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 14:49 27-08-2026

Կարող եք տեսնել՝ ոնց են «սվաղել» Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի սյուները

Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մոտ տաս օր առաջ այցելել էի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Ինչպես գիտեք, արդեն իսկ ավարտվել են առաջին երկու սյուների վերանորոգման աշխատանքները։

Այս բոլոր լուսանկարները հենց վերանորոգված սյուներինն են, իսկ մեկնաբանություններում կտեղադրեմ դեռևս չվերանորոգված սյուներից լուսանկար։

Գիտեք նաև, որ ես ի սկզբան է դեմ եմ արտահայտվել, նման մեթոդով (այն է քանդել ճակատային և կողային բոլոր քարերը և տեղադրել նորը) վերանորոգմանը և նաև բազմաթիվ ճարտարապետների կարծիք հարցնելուց հետո, ասել եմ, որ ընդամենը պետք է վերատեղադրել որող թուլացած քարեր, առավելագույնը փոխել մի քանի հատը և արանքները փակել հատուկ նյութով։

Վերանորոգման ընթացքում վնասած (ջարդուփշուր արած) ներսի քարերի անկյունները ես, իմ տեսանյութերի մեջ, ասում էի, որ չեն կարողանալու նորմալ վերականգնեն, լուսանկարների մեջ կարող եք տեսնել, թե ոնց են դրանք «սվաղել»։

Ես ոչ միայն մնում եմ իմ կարծիքին, այլ տեսնելով արդեն իսկ վերանորոգված սյուները՝ էս ավելի եմ համոզվեցի։
Այս պահին ընթանում են հաջորդ երկու սյուների վերանորոգման աշխատանքները։








Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է