ԱԺ նիստում ՔՊ պատգամավոր Գարիկ Սարգսյանի հարցին՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, թե ինչու ընդդիմությունը նեղվում է, երբ վարչապետն Ամենայն հայոց կաթողիկոսին դիմում է ավազանի անունով՝ Կտրիճ Ներսիսյան, սակայն չի սրտնեղում, երբ Փաշինյանը Կաթողիկոսին անվանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետ:
Փաշինյանն ի պատասխան նշեց, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ով ինչից ուզում է, կարող է նեղվել:
«Ես էլ չեմ ուզում՝ ընդդիմությունը շատ նեղվի, դրա համար քիչ եմ ասում Կտրիճ Ներսիսյան, հակառակ դեպքում կարող եմ ամեն երկրորդ նախադասության մեջ ասել Կտրիճ Ներսիսյան»,- կատակեց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: