Այսօր՝ օգոստոսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 14։20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 61-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 16-ամյա Ա․ Հ․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշի և 25-ամյա Նվեր Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջված հայտնվել է ճանապարհի մեջտեղում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժած չկան։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: