Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 09:35 23-06-2021

Լուկաշենկոն ասել է, որ գերմանացիները պետք է ծնկի գան բելառուսների առաջ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ գերմանացիները, լեհերը և այլ եվրոպացիներ չպետք է «խեղդեն» բելառուսներին, այլ նրանց ձեռքերի վրա պահեն: Երկրի ղեկավարի ելույթը Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի 80-ամյակի կապակցությամբ հեռարձակվում է ATN հեռուստաալիքով:

«Տեսեք, մի՞թե սա սիմվոլիկա է: Երեկ տնտեսական պատժամիջոցներ են մտցվել մեր ժողովրդի և մեր ձեռնարկությունների դեմ: Հունիսի 22-ին, գիշերը, իրոք, պատմությունը նրանց ոչինչ չի սովորեցրել»,- ասել է Բելառուսի նախագահը:

Միաժամանակ նա շեշտել է, որ 80 տարի շարունակ՝ 1945 թվականից հետո, գերմանացիները «ցրվել են» աշխարհով մեկ և «ապաշխարել»:

«Դուք չպետք է պարզապես ապաշխարեք, դուք պետք է ծնկի իջնեք բելառուս ժողովրդի առաջ հարյուր տարի և աղոթեք, որ կարողացել եք ծնվել այդ պատերազմից հետո: Դուք պետք է ամեն ինչ անեք, որպեսզի մեր սրտերում և հոգիներում բուժեք այդ պատերազմի վերքերը: Դուք չպետք է խեղդեք մեզ, դուք պետք է ձեր ձեռքերի վրա մեզ պահեք՝ գերմանացիները, լեհերը, այսպես կոչված, Եվրամիությունը, քանի որ մենք ձեզ փրկել ենք շագանակագույն ժանտախտից»,- իր կարծիքն է հայտնել պետության ղեկավարը:

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Եվրամիությունը Բելառուսի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթն է ներմուծել, նոր սահմանափակող միջոցները վերաբերում են ֆիզիկական և իրավաբանական 86 անձանց:

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
13:58 Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԵՊՀ-ի