Մոտ մեկ ժամ է՝ Գյումրիի բոլոր թաղամասերը հոսանքազրկված են։ Էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով առաջացել են մի շարք խնդիրներ։
Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է հոսանքազրկված Գյումրին։
Քաղաքացիները սոցիալական ցանցերում դժգոհում են ստեղծված իրավիճակից՝ նշելով, որ երկարատև հոսանքազրկումը լուրջ անհարմարություններ է առաջացրել։
Ավելի ուշ ՀԷՑ-ից տարածվեց հաղորդագրություն հետևյալ բովանդակությամբ. «Վթարային իրավիճակով պայմանավորված՝ համակարգի օպերատորի կողմից դիսպետչերական սահմանափակումներ են կիրառվել, ինչի հետևանքով Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Արարատի մի շարք քաղաքներում և հարակից համայնքներում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը։ Այս պահին մասնագետներն իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ»։
Գյումրին շարունակվում է հոսանքազրկված մնալ։
Տեսանյութ: