copy image url
Ներքին 5 տարի առաջ - 16:38 01-06-2021

ԵՄ-ն 2 միլիոն եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Գյումրին ամբողջությամբ լուսավորելու համար

Եվրամիությունը մոտ 2 միլիոն եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Գյումրու բոլոր փողոցներում խնայողական լամպեր ձեռք բերելու ու քաղաքի լուսավորության խնդիրը վերջնականապես լուծելու համար։ Այս մասին Factor.am-ի զրույցում տեղեկացրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։

«Գյումրու լուսավորության համար երրորդ մրցույթն ենք հայտարարելու։ Մոտ 2 միլիոն եվրո հատկացվեց Եվրամիության կողմից՝ որպես դրամաշնորհ։ Կունենանք խնայողական լամպերով լուսավորված քաղաք, հնարավորություն կլինի ոչ թե կեսգիշերին անջատել փողոցների լուսավորությունը, խոսքս, իհարկե, քաղաքի ոչ կենտրոնական հատվածների մասին է, այլ ամբողջ գիշեր կկարողանանք լուսավորություն ունենալ մեր ողջ քաղաքում։ Ծրագրի իրականացման դեպքում նույն գումարը կծախսենք, ինչ-որ հիմա ծախսում ենք այս ժամանակահատվածի համար», -ասաց քաղաքապետը։

Քաղաքում նախատեսվում է նաև ֆոտովոլտային վահանակներ տեղադրելու սուբվենցիոն ծրագիր իրականացնել: «Սա շատ կարևոր ծրագիր է, բոլոր ենթակառույցներում ֆոտովոլտային վահանակներ ենք տեղադրելու․ մոտ 300 միլիոն դրամը մենք ենք տալու, 400 միլիոնը՝ կառավարությունն է հատկացնում։ Սա նախագծային փուլում է, շուտով շինարարի մրցույթ կհայտարարենք, և դրանից հետո կսկսվեն շինարարական աշխատանքներ ու կունենանք լուրջ խնայողություն էլեկտրաէներգիայի համակարգում»,- նշեց Սամվել Բալասանյանը։

Ֆոտովոլտային վահանակները կտեղադրվեն քաղաքապետարանի ենթակայության տակ գործող բոլոր կառույցների, ինչպես նաև քաղաքապետարանի շենքի տանիքում։


Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
23:05 Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է․ Արման Մելիքյան
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
10:26 Երդմնակալության ժամանակ ոտքի չկանգնեցին․ ընդդիմությունը բոյկոտում է ԱԺ նիստը