Երևանի «Ալաշկերտը» մեկնեց Ռումինիայի Կլուժ Նապոկա քաղաք՝ ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան մրցախաղին։
«Ալաշկերտի» մրցակիցը կլինի «ՉՖՌ Կլուժը»։
Առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվ:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 30-ին։
Եթե «Ալաշկերտը» հաղթահարի ռումինական «Կլուժի» արգելքը, ապա երրորդ փուլում կմրցի «Տրոմսո» (Նորվեգիա) – «Հրադեց Կրալովե» (Չեխիա) զույգի հաղթողի հետ։