copy image url
Ավելին 1 ամիս առաջ - 17:28 29-07-2026

Ինձ յուղոտ խոզ են անվանում. Գոհար Ավետիսյանը հրապարակել է ստացած վիրավորական նամակն ու կոշտ պատասխան տվել

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ռուսաստանաբնակ հայ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը, ով տարիներ առաջ բարիատրիկ վիրահատության շնորհիվ զգալի քաշ է կորցրել և ամբողջությամբ փոխել արտաքին տեսքը, կրկին խոսել է իր հասցեին հնչող վիրավորանքների մասին։

Սոցցանցերում ստացած հերթական նամակում օգտատերերից մեկը նրան անվանել է յուղոտ խոզ։ Գոհարը հրապարակել է այդ հաղորդագրությունն ու հումորով արձագանքել.

«Փոքրիկ հիշեցում. որքան էլ որ դուք հիանալի լինեք, միշտ կգտնվի մեկը, ում համար դուք լինելու եք յուղոտ խոզ։ Պաշտում եմ իմ հեյթերներին, նրանք իմ գլխավոր երկրպագուներն են. այնպես են հետևում, այնպես են մտահոգվում»։



Հիշեցնենք, որ ավելի վաղ դիմահարդարը համարձակ քայլ էր արել՝ առանց ֆիլտրերի և մշակման տեսանյութ հրապարակելով։ Նա ցույց էր տվել կտրուկ նիհարելուց հետո մնացած սպիները, ձգված մաշկը և դեմքի խնդիրները՝ խոստովանելով, որ երկար ժամանակ վախենում էր նման կադրեր հրապարակել։

Գոհարի խոսքով՝ սոցիալական ցանցերում տարածված իդեալական լուսանկարները հաճախ բացասաբար են ազդում մարդկանց, հատկապես կանանց ինքնագնահատականի վրա։

«Իդեալական մարդիկ չկան։ Յուրաքանչյուր մարդ ունի իր առանձնահատկությունները, որոնք մենք հաճախ թաքցնում ենք շպարի, հագուստի կամ լուսանկարչական հնարքների միջոցով։ Ես ուզում եմ, որ կանայք հասկանան՝ իրենց հետ ամեն ինչ կարգին է»,– նշել էր նա։

Ավետիսյանը նաև պատմել էր, որ ամբողջ կյանքում պայքարել է ավելորդ քաշի դեմ, իսկ նիհարելուց հետո ստիպված է եղել հաշտվել վիրահատությունների և ավելորդ մաշկի հեռացման հետևանքով մնացած բազմաթիվ սպիների հետ։

«Ես սովորում եմ սիրել ինձ ամեն օր, որովհետև այլ մարմին չեմ ունենալու։ Հիշեք՝ ոչ ոք կատարյալ չէ»,– ընդգծել է նա։

Ամենից շատ դիտված

12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
09:03 Ելակի դարաշրջանի ավարտը. կիսավերարկուներ` ընտրյալներին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
22:24 Գյումրիի Չարենցի փողոցը միշտ «մառախլապատ» է․ քանդված ճանապարհի փոշին անսպառ է ու անվերջ
23:20 Գյումրիի Անի թաղամասում փողոցաշինությունը 5 տարի է` ձգձվում է. 37 փողոց կմնա փոսալցման հույսին
22:00 Անազատ բուհերով և քաղաքական հալածանքներով արևմուտք չեն գնում. Լիլիթ Գալստյան
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան