Այս տարի +40 աստիճան տաքություն դեռ չենք ունեցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել և տեսանյութ է հրապարակել ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Այս տարի մենք դեռ 40 աստիճան տաքություն չենք արձանագրել։ Ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել են հուլիսի 26-ին Արարատյան դաշտում և Երևանի ցածրադիր գոտում՝ հասնելով 38-39 աստիճանի։ Առաջիկա 5 օրերին ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը, բայց 40 աստիճան տաքություն չի կանխատեսվում»,- նշում է Սուրենյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։