copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 22:24 27-07-2026

Զելենսկին առաջին անգամ հանդիպել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ հանդիպել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի հետ։

Հանդիպումը տեղի է ունեցել HMS Queen Elizabeth ավիակիր նավի վրա՝ Պորտսմութի ռազմածովային բազայում։

«Մենք մեծապես գնահատում ենք, որ մեր թիմի այցը Մեծ Բրիտանիա առաջինն էր Էնդի Բըրնհեմի պաշտոնը ստանձնելուց ի վեր։ Սա աջակցության կարևոր ազդանշան է, և վարչապետը վստահեցրեց, որ սա անփոփոխ է մնում»,- գրել է Ուկրաինայի նախագահը հանդիպումից հետո։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմն էլհայտարարել է, որ իր ղեկավարությամբ Լոնդոնը կշարունակի աջակցել Կիևին և նրան կտրամադրի ռադիոէլեկտրոնային պայքարի տեխնոլոգիաներ՝ ուկրաինական զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու համար։

«Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային։ Մեր հանձնառությունը ցույց տալու համար կարող եմ հայտնել, որ մենք հաջորդ քայլն ենք կատարում և ուկրաինական կողմին տրամադրում ենք ռադիոէլեկտրոնային պայքարի նոր՝ տեղական արտադրության տեխնոլոգիաներ, որոնք կպաշտպանեն ուկրաինական անօդաչու թռչող սարքերը»,- ասել է Բըրնհեմը՝ Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Մեծ Բրիտանիայի վարչապետը պնդել է, որ այդ տեխնոլոգիաները կօգնեն ուկրաինական ԱԹՍ-ներին նաև խոցել թիրախները։

Ամենից շատ դիտված

20:00 Եթե մեր եղբորը չթողնեին, ամբողջ աշխարհի եզդիներով ոտքի էինք կանգնելու
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
10:51 MegaMarket-ն ազատվել է վաճառողների նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԹՍ-ների հարձակումների դեպքում
17:14 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին
13:55 Ժամանակը չի խլում մարդկանց․ քույրիկի մահից հետո Նորայր Նիկոյանի նոր հրապարակումը
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին