copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 20:53 23-07-2026

ՀԾԿՀ նախագահը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Հուլիսի 23-ին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի Հանրապետության էներգետիկայի, աղբի և ջրի կարգավորող մարմնի (RAAYE) նախագահ Կոնստանտինոս Ցիմարասը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է խորացնել և զարգացնել երկու երկրների կարգավորող մարմինների միջև համագործակցությունը էներգետիկայի և ջրային ոլորտներում։

Ողջունելով հյուրերին՝ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը կարևորել է Հայաստանի և Հունաստանի կարգավորող մարմինների միջև համագործակցության հաստատումը։
«Այսօրվա հանդիպումը ևս մեկ կարևոր քայլ է մեր երկու երկրների մասնագիտական կառույցների միջև գործընկերության ամրապնդման ճանապարհին։ Վստահ եմ, որ փոխըմբռնման հուշագիրը նոր հնարավորություններ կստեղծի փորձի և լավագույն կարգավորող պրակտիկայի փոխանակման, մասնագիտական կարողությունների ամրապնդման և ոլորտներում արդյունավետ կարգավորման ապահովման համար»,-իր խոսքում նշել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Կոնստանտինոս Ցիմարասը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։

«Հայաստանի կարգավորող մարմնի հետ համագործակցությունը մեզ համար կարևոր նշանակություն ունի։ Վստահ եմ, որ ստորագրված հուշագիրը նոր հնարավորություններ կստեղծի՝ ի շահ երկու երկրների կարգավորող համակարգերի զարգացման համար»,-ասել է Կոնստանտինոս Ցիմարասը։

Մինչ հուշագրի ստորագրումը քննարկվել են Հայաստանի և Հունաստանի կարգավորող մարմինների միջև համագործակցության զարգացման հարցերի լայն շրջանակ։
Կողմերը պայմանավորվել են համագործակցել մի շարք առանցքային ուղղություններով, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի, բնական գազի, վերականգնվող էներգիայի և ջրային ոլորտների կարգավորման, սակագնային քաղաքականության, սպառողների իրավունքների պաշտպանության, ծառայությունների որակի բարձրացման, կարգավորող մեթոդաբանությունների կատարելագործման և կայուն ջրային կառավարման ոլորտներում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ