«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի Երևան-Դուշանբե -Երևան երթուղով։ Այս մասին տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։
«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը ս.թ. օգոստոսի 22-ից չվերթեր կիրականացնի դեպի Դուշանբե, Տաջիկստան:
Երևան-Դուշանբե -Երևան երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին: