Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլայի բռնկման հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 960-ը, հայտնել է երկրի կապի և լրատվամիջոցների նախարարությունը։
«Գրանցվել է 2423 հաստատված դեպք, այդ թվում՝ 734 հիվանդ կարանտինում կամ հիվանդանոցներում, 469-ը ապաքինվել է, իսկ 967-ը՝ մահացել», – ասվում է նախարարության սոցիալական ցանցերի էջում հրապարակված հայտարարության մեջ։
Պաշտոնյաները վիրուսից մահացության մակարդակը գնահատում են 39.9%։
Մայիսի 17-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Կոնգոյում և Ուգանդայում Էբոլայի բռնկումը հայտարարեց համաշխարհային արտակարգ իրավիճակ, որը վտանգ է ներկայացնում այլ երկրների համար:
ԱՀԿ-ն վիրուսի տարածման տարածաշրջանային ռիսկը գնահատում է բարձր: