Ներքին Խոսք Տեսանյութ 1 օր առաջ - 11:55 21-07-2026

Չենք կարողանում գոյատևել առանց աշխատանքի․ ձկնաբուծարանի աշխատակից

Մերի Հակոբյան

Լրագրող

Ձկնաբուծական ընկերության աշխատակից Սաթենիկ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ արդեն շուրջ երկու ամիս է՝ չեն աշխատում, և ստեղծված իրավիճակը բազմաթիվ ընտանիքների կանգնեցրել է սոցիալական ծանր խնդիրների առաջ։

Նրա խոսքով՝ աշխատակիցներն այլևս չեն կարողանում գոյատևել առանց աշխատանքի և հենց այդ պատճառով են հավաքվել՝ հույս ունենալով, որ խնդիրը շուտափույթ լուծում կստանա։

«Հիմա արդեն հասել ենք այն վիճակին, որ աշխատելու հնարավորություն չունենք։ Մարդիկ ընտանիք են պահում, բանկային պարտավորություններ ունեն, իսկ արդեն երկու ամիս է՝ աշխատանք չկա։ Դրա համար էլ եկել ենք՝ տեսնենք, թե ինչ լուծում կլինի»,- ասաց նա։

Գևորգյանը նշեց, որ, չնայած ստեղծված ծանր իրավիճակին, շարունակում են վստահել իրենց ղեկավարությանը և ակնկալում են, որ այն կկարողանա ելք գտնել։ «Մենք հավատում ենք մեր ղեկավարությանը։ Եթե հարցը լուծվի, վստահ ենք՝ վաղը գործը կլինի։ Մենք այստեղ քաղաքական հարցերով չենք եկել, եկել ենք մեր աշխատանքի համար»,- ընդգծեց աշխատակիցը։

Անդրադառնալով արտահանման խնդիրներին՝ Սաթենիկ Գևորգյանը նշեց, որ, իր տեղեկություններով, ընկերության արտադրանքը համապատասխանում է անհրաժեշտ չափանիշներին։ «Մեր գործարանում ամբողջ սարքավորումները եվրոպական ստանդարտներին համապատասխան են։ Ռուսաստանից մասնագետներ են եկել, ստուգումներ են իրականացրել, և խնդիր չեն արձանագրել։ Մեր արտադրանքը համապատասխանում է պահանջներին»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ Եվրոպան որպես այլընտրանք ներկայացնելը գործնականում հեշտ լուծում չէ, քանի որ ձուկը շուտ փչացող ապրանք է, և արտահանման կազմակերպումն ունի իր առանձնահատկությունները։ «Ասում են՝ Եվրոպա արտահանեք, բայց ձուկն ամենաշուտ փչացող ապրանքներից է։ Դա նույնը չէ, ինչ մյուս գյուղատնտեսական արտադրանքը։ Թե ինչ լուծում պետք է լինի, արդեն ղեկավարությունն ավելի լավ գիտի»,- նշեց նա։

Աշխատակիցը հավելեց, որ մինչ այժմ կարողացել են գոյատևել նախկին խնայողությունների հաշվին, սակայն իրավիճակն օրեցօր ծանրանում է։ «Մենք մինչև հիմա ինչ-որ կերպ յոլա ենք գնացել, որովհետև նախկինում աշխատել ենք, բայց արդեն հասել ենք այն կետին, որ այլևս սպասելու հնարավորություն գրեթե չկա։ Ամեն օր մարդիկ ծախսեր ունեն՝ ընտանիք, վարկեր, կոմունալ վճարումներ, իսկ աշխատանք չկա»,- եզրափակեց Սաթենիկ Գևորգյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 21-ին, ձկնաբույծներն ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության դիմաց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին