Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 1 օր առաջ - 12:38 19-07-2026

Արգենտինա-Իսպանիա. այսօր ԱԱ-2026 եզրափակիչն է

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հուլիսի 19-ին տեղի կունենա եզրափակիչը։ Նյու Ջերսիում (ԱՄՆ) տիտղոսը կվիճարկեն Եվրոպայի չեմպիոն Իսպանիան եւ աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան։

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Մրցախաղը կսպասարկեն Սլովենիայի ներկայացուցիչները։ Գլխավոր մրցավարն է Սլավկո Վինչիչը։ Նրան եզրերում կօգնեն Թոմաժ Կլանչնիկն ու Անդրաժ Կովաչիչը։

Նախորդ անգամ Իսպանիան ու Արգենտինան աշխարհի առաջնությունում հանդիպել են 1966 թվականին։ Խմբային փուլում 2:1 հաշվով հաղթել է Արգենտինան: