Հնդկաստանում հրավառության արտադրության անօրինական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել։
Այդ մասին հաղորդում է NDTV-ն։
Միջադեպի հետևանքով ևս 9 մարդ ծանր վիրավորում է ստացել։
Երկրի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է վթարի զոհերի ընտանիքներին միանվագ փոխհատուցում տրամադրելու մասին։