copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 21:58 18-07-2026

ԱՄՆ-ն և տարածաշրջանի 5 երկիր Հորմուզի նեղուցը շրջանցող երթուղիներ են պատրաստում. Բարաք

ԱՄՆ-ն Սիրիայի, Հորդանանի, Թուրքիայի, Լիբանանի և Եգիպտոսի հետ համատեղ աշխատում է այլընտրանքային առևտրային և էներգետիկ երթուղիների զարգացման ծրագրի վրա, որոնք կոչված են նվազեցնելու տարածաշրջանի կախվածությունը Հորմուզի նեղուցից: Այդ մասին հայտարարել է Սիրիայի և Իրաքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց և Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը։

Նրա խոսքով՝ երկու տարվա ընթացքում նախատեսվում է անցնել «կանխարգելիչ առաքման» մոդելին, որը հիմնված է տրանսպորտային ուղիների և մատակարարման շղթաների դիվերսիֆիկացման վրա:

Նախագիծը նախատեսում է նաև Միջին միջանցքի զարգացում Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի տարածքով դեպի Կենտրոնական Ասիա, այդ թվում՝ Եվրոպա գազի մատակարարման համար:

Բարաքը նշել է, որ այդ նախաձեռնությունները տարածաշրջանի նոր տնտեսական համակարգի ձևավորման մաս են կազմում, որն ուղղված է առևտրի ու ներդրումների ընդլայնմանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին