copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 20:43 17-07-2026

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Էնդի Բերնեմը դարձել է Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդը։ Այս մասին Միացյալ Թագավորությունում իշխող կուսակցության հատուկ համաժողովում հայտարարել է նրա Ազգային գործադիր կոմիտեի ղեկավար Շաբանա Մահմուդը։ Ուղիղ հեռարձակումը վարում է Sky News հեռուստաալիքը։

Հաշվի առնելով այն, որ լեյբորիստներն իշխանությունում են, 56-ամյա քաղաքական գործիչը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, որը մինչ այդ որոշել էր լքել Քիր Սթարմերը։ Դաունինգ սթրիթում առաջնորդների փոփոխությունը նախատեսված է հուլիսի 20-ին։

Լեյբորիստական կուսակցության առաջնորդի պաշտոնի թեկնածուների առաջադրման ժամկետն ավարտվել է հուլիսի 15-ին, սակայն Բերնեմից բացի, որը Մեծ Մանչեսթրի նախկին քաղաքապետն է, ոչ ոք իր թեկնածությունը չի առաջադրել։

Քաղաքական գործչին աջակցել են 403 լեյբորիստ պատգամավորներից 369-ը և կուսակցության հետ փոխկապակցված բոլոր արհմիությունները։ Այսպիսով, նա դարձել է Լեյբորիստական կուսակցության առաջնորդն առանց այլընտրանքի, կամ, ինչպես դա անվանում են բրիտանական լրատվամիջոցները, «թագադրվել» է այդ պաշտոնում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին