Ֆուտբոլի պատմության մեջ սպասվում է ամենասենսացիոն դիմակայություններից մեկը. լեգենդար Լիոնել Մեսսին և Իսպանիայի հավաքականի աստղ Լամին Յամալը միմյանց դեմ կմրցեն 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում՝ որպես իրենց ազգային թիմերի առաջատարներ, այն բանից գրեթե 19 տարի անց, երբ Մեսսին բարեգործական նախագծի շրջանակներում լողացրել էր նրան դեռևս մանուկ հասակում։
Ինչպես հաղորդում է DW-ն, այս պատմական զուգադիպությունը ֆուտբոլային աշխարհի ամենաքննարկվող թեմաներից է, քանի որ այդ հանդիպումից տարիներ անց երկու տաղանդները հանդիպելու են արդեն համաշխարհային ֆուտբոլի ամենագլխավոր բեմահարթակում։
Այս ամենը սկսվել էր դեռևս 2007 թվականի սեպտեմբերին, երբ 20-ամյա Մեսսին մասնակցեց UNICEF-ի և Բարսելոնայի համատեղ բարեգործական օրացույցի լուսանկարահանմանը, որտեղ վիճակահանության արդյունքում նրան բաժին հասավ նորածին Լամին Յամալը, ում ընտանիքը շահել էր Կամպ Նոու այցելելու և ակումբի ֆուտբոլիստներից մեկի հետ նկարվելու հնարավորություն։
Լուսանկարիչ Ջոան Մոնֆորի հիշողություններով՝ երիտասարդ արգենտինացին սկզբում բավականին շփոթված էր և չգիտեր՝ ինչպես գրկել երեխային, սակայն լուսանկարն արվեց, իսկ դրա գոյության մասին գրեթե բոլորը մոռացան, մինչև որ 2024 թվականի ամռանը՝ Եվրոպայի առաջնությունում 16-ամյա Յամալի փայլուն հաղթանակի ֆոնին, տղայի հայրը չհրապարակեց այն սոցիալական ցանցերում՝ ցնցելով ողջ համաշխարհային մեդիատիրույթը և այժմ արդեն ստանալով իր իրական ոսկե շարունակությունը։