copy image url
Մամուլ 1 ամիս առաջ - 08:51 16-07-2026

Հայր և որդի Ախտոյաններն արտերկրում անետացել են, մայրը միայնակ է վերադարձել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ Գրել էինք, որ Մերձավանի նախկին ՔՊ-ական ղեկավար Մհեր Ախտոյանը եւ իր հայրն արտերկրում, ենթադրաբար` Մոլդովայում, անհետացել են։ Նրանց հետ է եղել նաեւ Մհեր Ախտոյանի մայրը, ով, ըստ տեղեկությունների` վերջերս Հայաստան է վերադարձել, առանց ամուսնու եւ որդու։ ՀՀ իրավապահները չգիտեն, թե ինչ է կատարվել դրսում: Քննչական կոմիտեից մեզ ասել էին, որ Ախտոյանների «անհետանալու» հետ կապված վարույթ չկա:

Մերձավանի բնակիչներից մեկը, որը աչքով աչք չունի Ախտոյանների հետ մեզ հետ զրույցում ասաց, որ երեկ տեսել է Ախտոյանների մորը իրենց տան մոտ, լսել է, որ հայր եւ որդի դրսում անհետացել են, իսկ մոր վերաբերյալ միայն գիտեն, որ ընտանիքի հետ էր մեկնել, այժմ միայնակ վերադարձել է։ Գյուղում տեղեկություն չունեն նաեւ Մհեր Ախտոյանի եղբորից՝ Դավիթ Ախտոյանից, որը վկայի կարգավիճակ ունի Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով։ Վերջիններս պետության հսկողության տակ են Գրիգորյանի սպանությունից հետո։

Մեզ նաեւ պատմեցին, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը կազմակերպելու եւ դա իրականացնելու մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի եւ Գեւորգ Հարությունյանի տները, որոնք հանվել էին վաճառքի, արդեն վաճառվել են։ Ախտոյանների անհետացման մասին փորձեցինք զրուցել Վալոդյայի հոր՝ Լեւոն Գրիգորյանի եւ Մերձավանի վարչական ղեկավար Աշոտ Զոհրաբյանի հետ, սակայն նրանք մեր զանգերին չպատասխանեցին։ Հիշեցնենք, որ Մհեր Ախտոյանը Հայաստանը լքել էր Վալոդյա Գրիգորյանի սպանությունից 10 օր առաջ, այժմ մեղադրյալի աթոռին են նրա ազգական Նարեկ Օհանյանը եւ սպանության մեջ մեղադրվող Գեւորգ Հարությունյանը։ Մերձավանում կասկածներ ունեն, որ վենդետան, որն արդեն մի քանի կյանք է խլել, շարունակվում է եւ հայր ու որդի Ախտոյաններին արտերկրում սպանել են:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում