Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 1 ժամ առաջ - 11:25 15-07-2026

ՔԿ-ն տապալում է գործի քննությունը, մարզպետներն անգործ կմնան, ԱԱԾ-ն, ՌՈ-ն շարունակում են որսը․ Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ Երևանի քաղաքապետարանում, ըստ թերթի, սպասվում է պաշտոնանկությունների նոր փուլ։ Տեղեկությունների համաձայն՝ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Մարատ Սևոյանը կարող է ազատվել պաշտոնից, իսկ նրա փոխարեն նշանակվել Սևակ Մելքոնյանը։ Միաժամանակ քննարկվում են նաև այլ կադրային փոփոխություններ, մինչ քրեական գործերով անցնող որոշ պաշտոնյաների ապագան շարունակում է մնալ անորոշ։

«Ժողովուրդ» թերթը գրում է․ կառավարությունում, ըստ թերթի, քննարկվում է մինչև 2028 թվականը փուլային կարգով լուծարել մարզպետարանները և դրանք փոխարինել յուրաքանչյուր մարզում մեկ Կառավարության ներկայացուցչով։ Նշվում է, որ մարզպետարանների լիազորությունների զգալի մասն արդեն փոխանցվել է նախարարություններին և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչի հետևանքով գործող համակարգի պահպանման անհրաժեշտությունը վերանայվում է։

«Ժողովուրդ» թերթը գրում է․ թերթի հաշվարկներով՝ Սահմանադրական դատարանի հուլիսի 4-ի որոշման մեջ հրապարակված ընտրական տվյալներում կան թվային անհամապատասխանություններ՝ կապված քվեարկության կտրոնների, համարակալված կտրոնների և ինքնասոսնձվող դրոշմանիշների հաշվառման հետ։ Ըստ հրապարակման՝ այս տարբերությունները չեն համընկնում նաև որոշման մեջ նշված «անճշտությունների գումարային չափի» հետ։

«Ժողովուրդ» թերթը գրում է․ թերթի տվյալներով՝ Ազգային ժողովում լրագրողների գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ 2024-ին հարուցված քրեական վարույթը դեռևս ավարտված չէ։ Այստեղ արդեն հարց է առաջանում՝ ուղղված ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին. Ի՞նչն է շուրջ երկու տարի քննվում մի գործով, որի առանցքային հանգամանքները տեղի են ունեցել բաց նիստի ընթացքում, ուղիղ եթերում, տեսանկարահանվել են, իսկ լրագրողները մանրամասն ցուցմունքներ են տվել։ Եթե նման գործը երկու տարի անց էլ չի հասնում իրավական հանգուցալուծման, ապա դա արդեն ոչ թե քննության բարդության, այլ քննչական մարմնի աշխատանքի արդյունավետության հարց է։

«Հրապարակ» թերթը գրում է. Հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ, իշխանությունը Հայաստան ժամանող զինծառայության տարիքի ՀՀ քաղաքացիներին հենց օդանավակայանում 25-օրյա վարժական հավաքների մասնակցելու ծանուցագրեր էր հանձնում՝ փորձելով կանխել արտերկրից մեր հայրենակիցների մուտքը Հայաստան եւ կասկածելով, որ գալիս են ապազգային իշխանություններին մերժելու համար։

Ընտրություններն այլեւս անցյալում են, սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, ԱԱԾ եւ ռազմական ոստիկանության աշխատակիցները մինչ օրս հերթապահում են «Զվարթնոց» օդանավակայանում եւ ծանուցագրեր են հանձնում անգամ մեկ շաբաթով, մի քանի օրով թաղման կամ հարսանիքի ժամանող մեր հայրենակիցներին։ Եղել են դեպքեր, երբ մարդը տեղեկացրել է, որ առողջական խնդիրներ ունի, սակայն՝ ապարդյուն։ ՊՆ աղբյուրներից տեղեկացանք, որ պլան է դրված՝ պոստ պահողների պակաս ունեն, որը լրացնում են նման ռեյդերով՝ դրսից եկողների հաշվին։

«Հրապարակ» թերթը գրում է․ իշխանությունը, ըստ թերթի, Կոտայքի նոր մարզպետի թեկնածու է փնտրում։ Եթե գործող մարզպետ Ահարոն Սահակյանը տեղափոխվի Ազգային ժողով, նրա փոխարեն մարզպետի պաշտոնում կարող է նշանակվել ՔՊ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, սակայն վերջնական որոշումը, ըստ հրապարակման, դեռ չի կայացվել։

«Հրապարակ» թերթը գրում է․ Կալանքի պայմանները տարբեր անձանց համար տարբեր են, իսկ քաղաքական գործիչների և իշխանության քննադատների նկատմամբ կիրառվում են ավելի խիստ սահմանափակումներ։ Թերթը պնդում է, որ նրանց նկատմամբ սահմանափակվում են նաև տեսակցություններն ու կենցաղային պայմանները։

Ամենից շատ դիտված

15:00 Երբեմն ասում էին՝ ճիշտ չես վարվել, լավ կլինի՝ սեփական դիմումիդ համաձայն ազատվես աշխատանքից. Արփինե Սողոյան
19:30 Ինչու էր գլխավոր դատախազը միլիոններ փոխանցել ամուսնուն․ պարզաբանում
18:51 Դու իմ տունն ես, իմ ընտանիքը. Էդգար Իգիթյանի կնոջ շնորհավորանքը դերասանի ծննդյան օրը
22:16 Ողբերգական դեպք՝ Երևանում․ Դավթաշենում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին
20:23 Իմ կուկլայի սիրտը զբաղված է. Արամ Մելիքյանի դստեր նոր հրապարակումը տարածվող լուրերից հետո
13:30 Ինչպես էր Տիգրան Արզաքանցյանի միջնորդությամբ կարգավորվում Արցախի հարցը
17:38 Անգամ երբ ինքս իմ հետ հաշտ չեմ եղել. Արսեն Սաֆարյանի դստեր անկեղծ խոստովանությունը նշանածի մասին
19:54 Ամուսնալուծությունից հետո Տաթևիկ Ադումյանը շքեղ անակնկալ է ստացել. ո՞վ է գաղտնի երկրպագուն
21:54 Բալիկ պատվիրիր. Արամեի որդին անսպասելի խնդրանքով դիմել է մայրիկին
15:30 Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգ