copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 22:13 14-07-2026

Թրամփը Նեթանյահուին կոչ է արել զորքերը դուրս բերել Սիրիայից և Լիբիայից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հայտնել է, որ անհրաժեշտ է իսրայելական զորքերը դուրս բերել Սիրիայից և Լիբիայից, գրում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նրանք չեն ցանկանում ձեզ այնտեղ տեսնել։ Դուք պետք է վերատեղակայվեք», – հրատարակությունը փոխանցել է Թրամփի խոսքերը։

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ներկայումս դիրքեր է պահում Լիբանանի հարավում և Սիրիայի հարավում։ Իսրայելի կառավարությունում հայտարարում են, որ զորքերի ներկայությունը թույլ կտա կանխել հնարավոր հարձակումները։

Axios-ը նշում է, որ Իսրայելում խորհրդարանական ընտրություններին մնացել է երեք ամիս, և Նեթանյահուն, ամենայն հավանականությամբ, այս հարցում էական քայլեր չի ձեռնարկի։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ