Երևան
Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 18:24 14-07-2026

«Դիլի» կաթնամթերքի գործարանը վերսկսում է արտադրական գործունեությունը

Հարգելի սպառողներ, գործընկերներ և հանրություն,

Տեղեկացնում ենք, որ «Դիլի» կաթնամթերքի գործարանը վերսկսում է իր արտադրական գործունեությունը և ողջ ծավալով վերադառնում է շուկա։

Մեզ համար այս վերադարձը միայն արտադրանքի մատակարարման վերականգնում չէ։ Այն մեր երկարամյա սկզբունքների՝ անարատ կաթի, մաքուր հումքի, վերահսկվող արտադրական շղթայի և սպառողի վստահության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շարունակությունն է։

Վերջին շրջանում ընկերության թիմն իրականացրել է անհրաժեշտ ներքին աշխատանքներ և արտադրական վերահսկողության ուժեղացման քայլեր։ Ընկերությունն անցել է նաև անկախ լաբորատոր փորձաքննության փուլ, որի արդյունքում խախտումներ չեն արձանագրվել, ինչպես նաև լրացուցիչ տեսչական դիտարկումների գործընթաց։ Այդ գործընթացը մեզ համար կարևոր հնարավորություն էր ոչ միայն ամփոփելու իրականացված աշխատանքը, այլ նաև համոզվելու, որ պատասխանատու մոտեցումը, հետևողական վերահսկողությունը և որակի նկատմամբ մեր պահանջկոտությունը գործում են ոչ թե միայն որպես սկզբունք, այլ որպես ամենօրյա աշխատանքային համակարգ։

Մեզ համար կարևոր էր շուկա վերադառնալ ոչ թե պարզապես արագ, այլ կազմակերպված, պատասխանատու և մեր որակի սկզբունքներին լիովին համապատասխան ձևով։

«Դիլի»-ի արտադրական մոտեցման հիմքում միշտ եղել է պարզ գաղափար․ կաթնամթերքը միայն արտադրանք չէ, այլ հոգատարություն մարդու առողջության, ընտանիքի առօրյայի և սպառողի վստահության նկատմամբ։ Մեզ համար այդ վստահությունը սկսվում է ֆերմայից, անցնում վերահսկվող արտադրական շղթայով և հասնում սպառողի սեղանին՝ որպես երկարաժամկետ պատասխանատվություն։ Հենց այս մոտեցումն է ընկած մեր աշխատանքի հիմքում։

Արդեն իսկ «Դիլի»-ի արտադրանքը կրկին հասանելի է վաճառքի կետերում՝ ըստ մատակարարման ժամանակացույցի, իսկ արտադրական նորությունների և տեսականու ընդլայնման մասին ընկերությունը կտեղեկացնի առանձին։ Սպասեք հաճելի անակնկալների։
Շնորհակալ ենք մեր սպառողներին, գործընկերներին և վաճառքի կետերին վստահության, համբերության և «Դիլի»-ի կողքին լինելու համար։

Մենք վերադառնում ենք նույն արժեքներով՝
որակ, հոգատարություն, պատասխանատվություն և վստահություն։
«Դիլի» ընկերության տնօրինություն

Ամենից շատ դիտված

15:00 Երբեմն ասում էին՝ ճիշտ չես վարվել, լավ կլինի՝ սեփական դիմումիդ համաձայն ազատվես աշխատանքից. Արփինե Սողոյան
22:30 6 անշարժ գույք, թանկարժեք Toyota, 73.2 մլն անկանխիկ, 10 մլն կանխիկ, 54.5 մլն եկամուտ. Սուրեն Պապիկյանի և կնոջ ունեցվածքը
20:00 Չոր ծառը եղել է սեփականաշնորհված տարածքում, որտեղ քաղաքապետարանը գործառույթ չունի․ Արմեն Բեգոյան
22:37 Ողբերգական դեպք՝ Երևանում. բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել է
13:30 Ինչպես էր Տիգրան Արզաքանցյանի միջնորդությամբ կարգավորվում Արցախի հարցը
22:06 Պուտինը պարգևատրել է հայտնի սրտավիրաբույժ Բագրատ Ալեքյանին
19:54 Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա՝ մասնակցելու միջազգային համաժողովի
19:40 Ազգերին ուժով չես բարեկամացնի․ հայերի և թուրքերի միջև անջրպետը Փաշինյանն է խորացրել
12:57 «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
21:13 Հայաստանում քաղցկեղի առաջնային հիվանդացությունը հասել է ռեկորդային մակարդակի. Քրիստինա Վարդանյան