copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 13:55 14-07-2026

Ղրղզստանում վառելիքի արտահանման ամբողջական արգելք են սահմանել

Հուլիսի 13-ին Ղրղզստանի իշխանությունները հանրապետության սահմաններից դուրս վառելիքի արտահանման ամբողջական արգելք են սահմանել։

Համապատասխան տեղեկությունը բխում է կառավարության կայքում հրապարակված նախարարների կաբինետի որոշումից։

Որոշումն ընդունվել է նավթամթերքների պակասը կանխելու և ներքին շուկայում կայուն մատակարարումներ ապահովելու նպատակով։

Արգելքը տարածվում է նույնիսկ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների վրա։ Բացառություն է արվել միայն ավտոտրանսպորտի ստանդարտ վառելիքային բաքերում գտնվող վառելիքաքսուքային նյութերի համար։ Բացի այդ, իշխանությունները չեղարկել են ավտոտրանսպորտով վառելիքի ներմուծման արգելքը (որը գործում էր 2019 թվականից)։

Հունիսի 29-ին Ղրղզստանի կառավարության ղեկավար Ադիլբեկ Կասիմալիևը պահանջել է թույլ չտալ վառելիքի դեֆիցիտ ստեղծել երկրում՝ ընդգծելով, որ խոսքը պետության ողջ տնտեսության կայուն գործունեության համար առանցքային հարցի մասին է։

Հուլիսի 2-ին Ղրղզստանը խնդրել է վառելիքի կայուն մատակարարումներ ապահովել երկրում՝ դեֆիցիտի մտավախությունների պատճառով։

Հանրապետությունը դիմել է նաև Բելառուսին, Ղազախստանին, Ադրբեջանին, Ուզբեկստանին և Թուրքմենստանին։ Մերձավոր հարևաններին խնդրում են օգնել բենզինի մատակարարման հարցում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
16:38 6 երեխա, 30 քմ տուն և 100 000 դրամ վարձ. Սոցապը բազմազավակ մորը զրկել է նպաստից
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է