copy image url
Ներքին Տեսանյութ 3 ժամ առաջ - 23:24 13-07-2026

Երեխաներն ուշագնաց են լինում. հերթեր և կուտակումներ՝ հայ-վրացական սահմանային անցակետում

Սարսափելի հերթեր և կուտակումներ են Վրաստան-Հայաստան սահմանային անցակետում:

Սոցցանցերում օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են հարյուրավոր մարդիկ կանգնած սահմանային անցակետի հերթում։

Panorama.am-ը գրում է, որ այսօր տուն են վերադառնում Հայաստանից օրեր առաջ Քոբուլեթի համերգի մեկնած պարի խմբերի երեխաներն ու նրանց ծնողները։

Վրացի սահմանապահները քիչ են, ինչի պատճառով սպասարկումը չափազանց դանդաղ է։

Շոգի, քաշքշուքի հետևանքով մի քանի երեխա է վատացել, ուշաթափության դեպքեր են գրանցվել։

Տեսանյութը՝ սոցցանցերից:

Ամենից շատ դիտված