Թեպետ արձակուրդում եմ ու իմ դեմ սկսված արշավին մտադիր էի հետո անդրադառնալ, բայց հարկ համարեցի հիմա տեղեկացնել, որ պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ զրպարտության և բարի համբավի դեմ այս ոտնձգության համար:
Այս մասին հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Ներկայում փաստաբաններն աշխատում են բոլոր այդ հայցերի վրա: Հայցերը լինելու են շատ ծանր այդ ոչ բարեխիղճ լրատվամիջոցների համար: Հետո չասեք մամուլին ճնշում են: Դուք եք սկսել»,-նշել է նա: