copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 14:12 10-07-2026

Ֆրանսիայում շոգի պատճառով երկրորդ անգամ հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ

Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս շրջանում, այդ թվում՝ Փարիզում, ծայրահեղ շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ։ Այս մասին հուլիսի հայտնում է Le Monde թերթը։

«Գրեթե ողջ Ֆրանսիան գտնվում է նարնջագույն ռեժիմում, և սպասվում է առավելագույն ցուցանիշների բարձրացում», - ասվում է հրապարակման մեջ։

Ինչպես նշվում է, Ֆրանսիայի մայրաքաղաքային տարածաշրջանում նախկինում երբեք չեն հայտարարել կարմիր վտանգի մակարդակ մեկ տարվա ընթացքում երկու անգամ, հատկապես նման կարճ ժամանակահատվածում՝ ընդամենը մոտ երեք շաբաթ։

Օդերևութաբանների կանխատեսումներով՝ առաջիկա հանգստյան օրերին Փարիզում օդի ջերմաստիճանը կարող է գերազանցել 35 աստիճանը։ Ընդհանուր առմամբ, շաբաթ օրը եղանակային առավելագույն վտանգի ռեժիմը կգործի երկրի 24 դեպարտամենտներում, որտեղ բնակվում է շուրջ 21,9 միլիոն մարդ։

Ֆրանսիայի օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ Նոր Ակվիտանիայի հյուսիսից մինչև Լուարայի հովտի կենտրոնական մաս ընկած որոշ շրջաններում ջերմաստիճանը կարող է հասնել 41 աստիճանի։

Ֆրանսիայի առողջապահության նախարար Ստեֆանի Ռիստը հուլիսի 3-ին հայտնել էր, որ պետության տարածքում ավելի քան 2,000 բնակիչ է մահացել մեկ շաբաթվա ընթացքում՝ անոմալ շոգի հետևանքով։ Նշվում էր, որ հունիսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածի նախնական տվյալները ցույց են տալիս մոտ 2,025 հավելյալ մահվան դեպք։

Միևնույն ժամանակ, Ռիստն ընդգծել է, որ գնահատականը հիմնված է ստացված մահվան վկայականների միայն 60%-ի վրա, ուստի վերջնական թիվը կարող է փոխվել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ