Արտաքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 21:43 08-07-2026

Երևանում ոգեկոչել են Իրանի Գերագույն առաջնորդի հիշատակը

Մերի Հակոբյան

Լրագրող

2026 թվականի հուլիսի 8-ին Երևանի Կապույտ մզկիթի հանդիսությունների դահլիճում անցկացվել է Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդի հիշատակին նվիրված միջոցառում։

Միջոցառմանը մասնակցել են գիտնականներ, բուհերի դասախոսներ, հետազոտողներ, հասարակական գործիչներ, ինչպես նաև Հայաստանում Իրանի բարեկամներ։

Բացման խոսքով հանդես են եկել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին, Իրանի մշակույթի կցորդ Ասադի Մովահեդը, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը և այլ հրավիրված հյուրեր։

Ելույթների ընթացքում անդրադարձ է կատարվել Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդի գործունեությանը, նրա քաղաքական և գաղափարական ժառանգությանը, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացներում Իրանի դերին։

Բանախոսները ներկայացրել են իրենց գնահատականները՝ ընդգծելով նրա ունեցած նշանակությունը Իրանի զարգացման և տարածաշրջանային քաղաքականության համատեքստում։

Միջոցառման ընթացքում նաև անդրադարձ է եղել հայ-իրանական հարաբերություններին և երկու երկրների միջև մշակութային ու կրթական համագործակցության կարևորությանը։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ