Ներքին Նրանց կարծիքով 1 ամիս առաջ - 17:45 07-07-2026

Նիկոլին պիտի ձերբակալեն, ոչ թե Ծառուկյանին. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Հուլիսի 6-ի վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, ինչպես նաև «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված մի շարք ընկերություններում և դրանց ղեկավարների բնակարաններում։ Ավելի ուշ, խուզարկության ավարտից հետո, Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել և տեղափոխվել է Քննչական կոմիտե։

Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվել է՝ ինչպե՞ս են գնահատում Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը և, նրանց կարծիքով, ինչո՞վ է այն պայմանավորված։

Հարցվածների մի մասը համոզված էր, որ գործը քաղաքական ենթատեքստ ունի։

«Նիկոլին պիտի ձերբակալեն, ոչ թե Ծառուկյանին»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ հարցման մասնակից նշեց.

«Կարծում եմ՝ քաղաքական պատճառներ կան։ Բայց նա ժողովրդի համար շատ բան արած մարդ է, նման մարդկանց պետք է գնահատել, ոչ թե բանտարկել»։

Որոշ քաղաքացիներ հրաժարվեցին քաղաքական գնահատականներ տալ՝ նշելով, որ գործի մանրամասներին չեն տիրապետում։

«Ես քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում։ Թե ինչու են ձերբակալել՝ քննչական մարմիններն ավելի լավ գիտեն»,- ասաց նրանցից մեկը։

Մյուսը նշեց.

«Ես նոր եմ վերադարձել արտերկրից, իրավիճակին լավ ծանոթ չեմ, դրա համար կարծիք չեմ կարող հայտնել»։

Որոշ անցորդներ ընդգծեցին, որ իրենց համար առաջնայինը երկրի սոցիալական իրավիճակն է, ոչ թե քաղաքական զարգացումները։

«Ինձ համար ամենակարևորը ժողովուրդն է, որ լավ ապրի։ Մնացածի մասին չեմ ուզում խոսել»,- ասաց հարցվածներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում:


Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում