Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 6 ժամ առաջ - 12:14 07-07-2026

Ֆինանսական հարված Կրեմլին. ռուսական նավթի գինը նվազել է մինչև 42 դոլար

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ռուսական Urals տեսակի նավթի շուկայական գինը կտրուկ անկում է ապրել՝ վերադառնալով Մերձավոր Արևելքի պատերազմի բռնկումից առաջ եղած ցածր մակարդակին, ինչը լուրջ սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի պետական գանձարանի համար:

Այս մասին հաղորդում է Meduza-ն՝ հավելելով, որ հուլիսի առաջին երեք օրերի ընթացքում Ռուսաստանի արևմտյան նավահանգիստներում բեռնված Urals նավթի միջին արժեքը կազմել է ընդամենը 41.66 դոլար՝ մեկ բարելի դիմաց, ինչը զգալիորեն ցածր է Ռուսաստանի պետական բյուջեում ամեն ամիս նախատեսված և կայունության համար անհրաժեշտ նվազագույն 59 դոլարի սահմանագծից:

Այս կտրուկ անկունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հունիսին ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերվեց ռազմավարական համաձայնություն Հորմուզի նեղուցում նավագնացությունը լիովին վերսկսելու վերաբերյալ, ինչի արդյունքում հունիսի 60.92 դոլար միջին գինը միանգամից անկում ապրեց, մինչդեռ նախորդ ամիսներին՝ ռազմական գործողությունների և նեղուցի փակման ֆոնին, ռուսական նավթի գները ապրիլին Պրիմորսկի նավահանգստում հասել էին 2013 թվականից ի վեր ռեկորդային՝ 116.05 դոլարի, իսկ մայիսին վաճառվում էին 85-86 դոլարով:

Մերձավոր Արևելքի ճգնաժամի ժամանակ նավթային աստղաբաշխական եկամուտների շնորհիվ Ռուսաստանին հաջողվել էր վերջին մեկ տարում առաջին անգամ վերսկսել սեփական պահուստային ֆոնդի համալրումն ու հետաձգել պետական ծախսերի կրճատումը, սակայն այժմ փորձագետները նշում են, որ եթե Urals-ի գինը երկար ժամանակ մնա 59 դոլարից ցածր մակարդակում, Կրեմլի համար անհնարին կլինի զսպել Ռուսաստանի աճող բյուջետային դեֆիցիտը, ինչը կհանգեցնի տնտեսական լուրջ ցնցումների:


Ամենից շատ դիտված

22:00 ՌԴ-ում Փաշինյանին հիշեցրին, որ ինքն այլևս լեգիտիմ չէ
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
22:30 5 անշարժ գույք, 54.1 մլն անկանխիկ, 14.3 մլն կանխիկ, 96 մլն եկամուտ. ՍԴ նախագահի և նրա կնոջ ունեցվածքը
20:53 Այժմ ամեն բան վերջացած է․ Նեյմարը հեռացավ Բրազիլիայի հավաքականից
20:05 Ծառուկյանի տանը պահվող կենդանիներին քնեցրել են խուզարկության ընթացքում
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
19:56 Բալես, կյանքը շատ արագ է հոսում, շտապիր ապրել. Արտաշես Ալեքսանյանի վերջին խոսքերը՝ Դիանա Գրիգորյանին
20:16 Ծաղկաձորում կապարակնքվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող հյուրանոցները
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
20:30 Ռուսաստանից հեռացավ, հիմա նորից գնում է. քաղաքացիները՝ Փաշինյանի այցի մասին. հարցում