Ներքին Նրանց կարծիքով 1 ամիս առաջ - 17:00 06-07-2026

Ընդդիմությունը մանդատը ստացել է ժողովրդից, թող գնան, աշխատեն. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Ընդդիմադիր ուժերի կողմից Ազգային ժողովի մանդատները վերցնելու որոշումը շարունակում է քննարկումների թեմա մնալ։ Մի մասը դա գնահատում է որպես քաղաքական պայքարը խորհրդարանում շարունակելու հնարավորություն, մյուսներն էլ համոզված են, որ իրավիճակը դրանից չի փոխվի։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հետաքրքրվել է քաղաքացիներից՝ արդյոք իրենց համար սպասելի՞ էր, որ ընդդիմությունը կվերցնի մանդատները, և ինչպե՞ս են գնահատում այդ որոշումը։

«Մանդատը ստացել են ժողովրդից, թող գնան աշխատեն, ոչ թե կռիվ անեն»,- ասաց հարցված քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի ընդգծեց, որ ընդդիմությունը պետք է ներկայացված լինի խորհրդարանում, քանի որ ստացել է մեծ թվով քաղաքացիների ձայները։

«Բավական մեծ թվով մարդկանց ձայներ են ստացել, պետք է ներկայացված լինեն և աշխատեն այդ ուղղությամբ»,- նշեց նա։

Եղան նաև քաղաքացիներ, որոնք դրական գնահատեցին ընդդիմության որոշումը՝ նշելով, որ իշխանությունն ու ընդդիմությունը պետք է համագործակցեն երկրի զարգացման համար։

«Պետք է համագործակցեն, գան ընդհանուր հայտարարի, որ երկիրը զարգանա»,- ասաց հարցման մասնակիցներից մեկը։

Մյուսներն էլ կարծիք հայտնեցին, որ մանդատներից հրաժարվելը ճիշտ քայլ չէր լինի։

«Ճիշտ են արել, որ վերցրել են։ Եթե չվերցնեին, էլ ավելի շատ կքննադատվեին»,- նշեց քաղաքացիներից մեկը։

Սակայն հարցվածներից ոչ բոլորն էին վստահում քաղաքական ուժերին։

«Ես, ճիշտն ասած, ո՛չ ընդդիմությանն եմ հավատում, ո՛չ իշխանությանը։ Ինձ համար սա շոու է»,- ասաց հարցվածներից մեկը։

Որոշ քաղաքացիներ էլ նշեցին, որ չեն հետևում քաղաքական գործընթացներին կամ բավարար տեղեկացված չեն թեմայից, ուստի՝ ձեռնպահ մնացին գնահատականներից։

Մանրամասները` տեսանյութում:


Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում