Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 21:00 13-10-2022

Մեր աղջիկները հրեաներից վա՞տն են. թող գնան զորահավաքի. հարցում

«Հրաժարվում ենք եռամսյա հավաքներից, հավաքները դառնում են 25-օրյա, 7 օր անցնում են պատրաստություն, 14 օր մարտական հերթապահություն, դա լինելու է պարտադիր՝ ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիների համար»։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա նշեց, որ քաղաքացիները իրենք կարող են ընտրել հավաքների ժամանակահատվածը։

Անդրադառնալով այս հարցին՝ Փաշինյանը ասաց, որ շատ երկար ժամանակ պահեստազորայինները պատրաստություն չեն անցել, ինչը երևաց 2020 թ-ի պատերազմի ժամանակ։

«Մենք տեսանք, որ եռամսյա հավաքները խնդրահարույց են, որովհետև մարդիկ աշխատում են, և դրա հետ կապված խնդիրներ են լինում։ Շեշտը դրեցինք այն մարդկանց վրա, ովքեր աշխատանք չունեն, ինչը նաև սոցիալական նշանակություն ուներ, որովհետև եռամսյա հավաքի մասնակիցները վճարվում են։ Սակայն հասկացանք, որ դա այդքան էլ արդյունավետ չէ, և հավաքները պետք է դարձնել մեկամսյա և բոլորի համար պարտադիր»,- ասաց Փաշինյանը։

Պապիկյանը հավելեց, որ իրենց ուղղված դիմումների մեջ շատ են նաև կանանց կողմից ուղարկված դիմումները։

«ՊՆ-ն մշակված ծրագիր ունի, որով ՀՀ իգական սեռի քաղաքացիները կարող են հերթագրվել և համապատասխան հրաձգարաններում անցնել մարտական զենքից կրակային պատրաստություն, սա իհարկե ըստ ցանկության է»,- ասաց Պապիկյանը։

Oragir.news-ը քաղաքացիներից հարցրեց, թե ինչ կլինի, եթե կանայք էլ մասնակցեն զինվորական հավաքներին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում