copy image url
Սպորտ 2 ամիս առաջ - 12:36 06-07-2026

Նեյմարը հեռանում է Բրազիլիայի հավաքականից. պաշտոնական

ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչում Նորվեգիայի հավաքականից կրած ցավալի պարտությունից (1:2) հետո Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին։

34-ամյա ֆուտբոլիստը, ով ներկայումս հանդես է գալիս բրազիլական «Սանթոսում», հանդիպումից հետո չի կարողացել զսպել արցունքները և հանդես է եկել էմոցիոնալ հայտարարությամբ։

«Ես փորձեցի, ես փորձեցի։ Այժմ ամեն ինչ ավարտված է։ Ես սկսել եմ այստեղ, այստեղ էլ ավարտում եմ»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում Globo-ն։

Նորվեգիայի դեմ խաղում եվրոպացիներին հաղթանակ պարգևեց Էրլինգ Հալանդը՝ դառնալով դուբլի հեղինակ (79-րդ և 90-րդ րոպեներին)։ Նեյմարը, ով վնասվածքից ապաքինվելու պատճառով բաց էր թողել մրցաշարի խմբային փուլի առաջին երկու հանդիպումները, փոխարինման դուրս եկավ 67-րդ րոպեին։ Նրան հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը միայն մրցավարի կողմից ավելացված ժամանակում՝ 90+10-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը, սակայն դա չփրկեց բրազիլացիներին մրցաշարից դուրս մնալուց։

Նեյմարը հեռանում է որպես Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու։

Ազգային թիմի կազմում իր նորամուտը նշելով 2010 թվականին՝ նա ընդհանուր առմամբ անցկացրել է 130 հանդիպում, դարձել 80 գոլի և 59 գոլային փոխանցման հեղինակ։

Նորվեգիայի դեմ խաղը Նեյմարի համար 15-րդն էր Աշխարհի առաջնություններում. այս ցուցանիշով նա գերազանցեց ֆուտբոլի արքա, աշխարհի եռակի չեմպիոն Պելեին։

Իր միջազգային կարիերայի ընթացքում Նեյմարը մասնակցել է Աշխարհի չորս առաջնությունների, իսկ Բրազիլիայի հավաքականի հետ հասցրել է նվաճել Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը (2016թ․) և Կոնֆեդերացիաների գավաթը (2013թ․)։

Հիշեցնենք, որ ակումբային մակարդակում աստղային հարձակվողը պաշտպանել է այնպիսի գրանդների գույները, ինչպիսիք են իսպանական «Բարսելոնան», ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենը», սաուդյան «Ալ-Հիլալը» և հարազատ «Սանթոսը»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ