Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 10:36 06-07-2026

Տեմպը, որով աճում է մարդատար մեքենաների քանակը Երևանում, իրապես արդեն գործողություններ է պահանջում. Ավինյան

Լսել եմ տարատեսակ մեկնաբանություններ, որ մարդատար մեքենաների հետ կապված պոտենցիալ սահմանափակումները մարդկանց ազատության սահմանափակում են․ դա, նուրբ ասած, իրականությանը չի համապատասխանում։

Այս մասին այսօր քաղաքապետարանի նիստի ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Տեմպը, որով աճում է մարդատար մեքենաների քանակը Երևանում, իրապես արդեն գործողություններ է պահանջում: Բայց այդ գործողությունները պետք է լինեն տրամաբանական՝ երբ ստեղծվում է հստակ այլընտրանք, երբ մարդը հասկանում ու իր աչքով տեսնում է, որ Երևանում վերգետնյա տրանսպորտով տեղաշարժվելն ավելի արագ է ու ավելի էֆեկտիվ, քան՝ սեփական մեքենայով: Եթե մենք նոր կանոնակարգեր ու կառուցակարգեր չստեղծենք քաղաքում, գնալով ահագնացող մարդատար ավտոմեքենաների քանակը, որոնք առանց որևէ սահմանափակման մտնում են քաղաք ու փոքր կենտրոն, ուղղակիորեն բերելու են իրավիճակի, երբ որևէ մեկն իր մեքենայով բակից դուրս գալուց հետո ուղղակի չի կարողանալու շարժվել»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ