copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 10:27 06-07-2026

Թեհրանի գլխավոր մզկիթի վրա վրեժխնդրnւթյան կոչով դրոշ է հայտնվել

Կարմիր դրոշը՝ վրեժխնդրության կոչով, ծածանվում է Թեհրանի գլխավոր կրոնական համալիրի՝ Իմամ Խոմեյնիի մոսալլայի գմբեթի վրա։

Վերջին երեք օրերին այստեղ իրանցիները հրաժեշտ են տվել մահացած գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և նրա ընտանիքի անդամներին, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Մոսալլայում Խամենեիի դագաղի գտնվելու վերջին ժամերին մի քանի միլիոն մարդ է եկել նրան հրաժեշտ տալու։ Ողջ մայրաքաղաքում շարունակվել են սգո միջոցառումները, մարդիկ երեկոյան դուրս են եկել գլխավոր հրապարակներ՝ դրոշներով և առաջնորդի դիմանկարներով՝ իշխանություններին իրենց աջակցությունը հայտնելու համար։

Քաղաքը պատրաստվում է մահացած առաջնորդի և նրա հարազատների մարմինների մասնակցությամբ մասշտաբային երթի, որին, ըստ իշխանությունների տվյալների, կմասնակցի 15-ից 20 միլիոն մարդ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ