Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Պետերբուրգի նավթային տերմինալին, որի տարածքում հրդեհ է բռնկվել՝ հաղորդում են լրատվամիջոցները:
Լենինգրադի մարզի նահանգապետը հայտնել է Վիսոցկ նավահանգստի վրա ուկրաինական հարձակման մասին։ Նրա խոսքով՝ տարածաշրջանի տարածքի վրա արդեն մի քանի տասնյակ անօդաչու թռչող սարք է խոցվել։
ՌԴ ՊՆ-ն հաստատել է ԱԹՍ-ի հարձակումը Լենինգրադի մարզում։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության տվյալով՝ խոցվել է 389 դրոն։
Նաև հաղորդվում է, որ Բելգորոդը գրեթե ամբողջությամբ հոսանքազրկվել է հրթիռային հարվածից հետո: