Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 18:41 03-07-2026

Աննա Հակոբյանի ազգականի՝ տնօրեն դառնալուց հետո Գյումրիի ամենահին պոլիկլինիկան հիմնանորոգվում է

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Արդեն մի քանի օր է՝ Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի շենքում սկսվել է լայնածավալ շինարարություն։ Աննա Հակոբյանի ազգականի՝ Վահագն Մկրտչյանի՝ տնօրեն դառնալուց հետո Գյումրիի ամենահին պոլիկլինիկան հիմնանորոգվում է շուրջ 1 մլրդ 450 մլն դրամի ներդրմամբ։

Շինաշխատանքների ընթացքում պոլիկլինիկան ժամանակավորապես կգործի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի շենքում, որը հիվանդանոցների օպտիմալացումից հետո չէր օգտագործվում։

Միաժամանակ, շրջանառվող տեղեկությունների համաձայն, նախատեսվում է պոլիկլինիկաների օպտիմալացում։ Մասնավորապես, «Բեռլին» պոլիկլինիկան և թիվ 1 պոլիկլինիկան կարող են միավորվել և տեղափոխվել թիվ 2 պոլիկլինիկայի շենք։ Հավելենք, որ Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի շենքը կառուցվել է 1936 թվականին։

Շենքի հիմնանորոգման աշխատանքները կարող են ձգձգվել տարիներով, որևէ ճարտարապետական փոփոխություններ չեն իրականացվելու։

Հիշեցնենք, որ անցած տարի հոկտեմբերին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի որոշմամբ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը` Վահագն Մկրտչյանը, նշանակվել է Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի տնօրեն։

Տեսանյութ։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ