copy image url
Մամուլ 2 ամիս առաջ - 08:22 03-07-2026

Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսական կողմից արդեն շուրջ երկու ամիս շարունակվող տնտեսական ճնշումների և սահմանափակումների ֆոնին շարունակում է օրակարգային մնալ Հայաստան մատակարարվող բնական գազի հարցը։ Առավել ևս այն բանից հետո, երբ ռուսական կողմից հնչեցին զգուշացումներ, որ որոշակի զարգացումների պարագայում չի բացառվում նույնիսկ Հայաստան գազամատակարարման ամբողջական դադարեցումը։

Երեկ ԵՄ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ. «Ապաշրջափակման համատեքստում, տրանսպորտային կապակցվածության խթանմանը զուգահեռ, կարևորում եմ նաև էներգետիկ կապակցվածության ընդլայնումը, այդ թվում՝ հարևան Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումը, ինչը կարող է նպաստել ինչպես էներգետիկ անվտանգությանը, այնպես էլ կանաչ անցմանը»։

Ահա այս լարված իրավիճակում «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունը որոշել է ստուգումներ սկսել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում։ Մասնավորապես, ընկերությունում մոնիթորինգ է իրականացնում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ)։

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀԾԿՀ՝ պարզելու, թե ինչ նպատակ են հետապնդում իրականացվող ստուգումները, արդյոք դրանք որևէ առնչություն ունեն ստեղծված իրավիճակի հետ, և ինչ փուլում են գտնվում աշխատանքները։

Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցման՝ ՀԾԿՀ-ից հայտնեցին. «Սույն թվականի հունիսի 19-ից մինչև հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ՀԾԿՀ աշխատանքային խմբերը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տարբեր մասնաճյուղերում իրականացնում են ՀԾԿՀ-ի աշխատանքային ծրագրով հաստատված տարեկան մոնիթորինգ՝ գազի ներտնային անվտանգության համակարգերի սպասարկման որակի վերաբերյալ»։

Այսպիսով, ՀԾԿՀ-ում ընդգծում են, որ իրականացվող աշխատանքները ծրագրային տարեկան մոնիթորինգ են և վերաբերում են գազի ներտնային անվտանգության համակարգերի սպասարկման որակի գնահատմանը։ Այդուհանդերձ, ստուգումների անցկացումը հենց այն ժամանակահատվածում, երբ ռուս-հայկական հարաբերություններում տնտեսական լարվածությունը շարունակում է խորանալ, իսկ գազամատակարարման շուրջ հնչում են մտահոգիչ հայտարարություններ, խիստ ուշագրավ է»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում