copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:03 15-03-2023

Ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը զինաթափեց ՀԱԲ-ը․ ՀԱԲ-ի Արամոն պատմում է Ռազմիկ Վասիլյանի մասին

«Հայոց ազգային բանակը ստեղծվեց 1989 թվականի ապրիլի 24-ին։ Ծիծեռնակաբերդում Ռազմիկ Վասիլյանի ելույթից հետո ժողովուրդը մեր հետևից եկավ Մատենադարան։ Ներկաները պատրաստ էին զենքի պայքարը ընդունել ազգային գաղափարախոսության մեջ։ Վասիլյանը Մատենադարանի բարձունքում հայտարարեց, որ ժամը հասունացել է և մենք պետք է ունենանք բանակ։ Ապրիլի 25-ին՝ Մատենադարանի մոտ դրվեցին վրաններ և սկսվեց ՀԱԲ-ի անդամագրումը»,- Oragir․News-ի հետ զրույցում պատմեց ՀԱԲ-ի գործող հրամանատար Արամ Թորգոմյանը (Արամոն)։



Լեգենդար Արամոյի խոսքով՝ ՀԱԲ-ը մայիսին արդեն հզորացել էր․ «Հայաստանով մեկ ստեղծվել էին ՀԱԲ-ի բաժանմունքները և մենք գնում էինք՝ ի զեն, ի գործ, ի պաշտպանություն Հայաստան աշխարհի և Արցախի։ Մասնավորապես, Սումգայիթի, Բաքվի կոտորածներից հետո մենք հասկացել էինք, որ միայն զենքով կարող ենք երկիրը պաշտպանել։ Ռազմիկ Վասիլյանը իր ուսերին շատ ծանր պատասխանատվություն վերցրեց»։

Արամ Թորգոմյանը նկատում է՝ 1990-ականների նախաշեմին հայոց ազգային բանակի մարդկային ռեսուրսը կազմել է 131 800 մարդ։ ՀԱԲ-ը սահմանային գոտիներում 136 ճամբարներ է ունեցել։

«Այս ճամբարները ղեկավարում էին ազգային գաղափարով առաջնորդվող մարդիկ, ովքեր պատրաստ էին հանուն հայրենիքի նահատակվելու։ Մենք նորմալ զենք ու զինամթերք չունեինք և հետևաբար ստեղծվեց հանձնախումբ, որի միջոցով պետք է ապահովվեր սահմանամերձ տարածաշրջանում պայքարողների սպառազինությունը։ 1989 թվականի օգոստոսի 4-ին Հայաստանի կառավարության որոշմամբ ՀԱԲ-ը ճանաչվեց որպես ռազմական-հասարակական կազմակերպություն՝ Ռազմիկ Վասիլյանի հրամանատարությամբ։

Նույն թվականի օգոստոսի 29-ին Լևոն Տեր-Պետրոսյանը կոպիտ սխալ գործեց։ Գարբաչովի բանավոր հրամանով կալանավորվեցին Ռազմիկ Վասիլյանը և Վարդան Վարդանյանը։ Ես այդ ժամանակ քաղաքում չէի, որովհետև Նոյեմբերյանից նոր էի վերադարձել ու ՀԱԲ-ի շտաբում չէի այդ պահին։ Խաբեությամբ ՀԱԲ-ի ղեկավարությանը տարել են Կառավարության շենք ու կալանավորել, որից հետո բոլոր հրամանատարներին կալանավորեցին։ 1990 թվականի հունվարի 16-ից մինչև հունվարի 22-ը մենք ունեինք հնարավորություն Նախիջևանը վերցնելու և Ռազմիկ Վասիլյանը անձամբ ղեկավարում էր, բայց Լևոնը պետական մարմինների միջոցով փակեց մեր ճանապարհը։

Նախիջևանը ազատագրելուց հետո մենք հնարավորություն կունենայինք Արցախը ազատագրելու և պահելու։ Ես այդ ժամանակ չհանձնվեցի, բայց քանի որ նպատակ ունեի, որ ՀԱԲ-ի տղերքին պետք է ազատել, որովհետև պատերազմը արդեն սկսվել էր, ինձ էլ հոկտեմբերի 30-ին կալանավորեցին և ես էլ հայտնվեցի բանտում»,- պատմությունը վավերագրում է գնդապետ Արամ Թորգոմյանը։

Արամոն հավաստում է՝ բոլոր ժամանակներում երկիրը պահում են ճշմարիտ հայրենասերները․ «ՀԱԲ-ականներս կանք, ապրում ենք, կռվել ենք և կռվելու ենք Ռազմիկ Վասիլյանի հավերժական հրամանատարությամբ»։



Արամոն շարունակեց Ռազմիկ Վասիլյանի գործը, որովհետև իր երդմանը հավատարիմ է․ «2005 թվականի փետրվարի 15-ին Ռազմիկ Վասիլյանի հուղարկավորության ժամանակ ես երդվեցի, որ ՀԱԲ-ը վերականգնելու եմ։ Ուղիղ 2 ամիս 15 օր հետո, հունիսի 1-ին համագումարով ես վերականգնեցի ՀԱԲ-ը։

Ռազը մինչև մահը ասել էր կնոջը, որ միայն Արամոն կպահի ՀԱԲ-ը։ Նա չափից ավելի բարի, մարդամոտ և առատաձեռն անձնավորություն էր, ահավոր ազգայնամոլ և հակաթուրք և դա տարածվում էր մարդկանց վրա։ Իր գործը անմահ է, քանի ես կենդանի եմ Վասիլյան Ռազմիկի գործը չի մեռնի»,-եզրափակեց Արամ Թորգոմյանը։

Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»