Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրը «Ինտերի» հետ մինչև 2027 թվականը։
Իտալացի լրագրող Նիկոլո Շիրայի տեղեկություններով՝ նոր գործարքով Մխիթարյանը կստանա տարեկան 2 մլն եվրո՝ գումարած բոնուսներ։
Հայ կիսապաշտպանը շարունակում է մնալ «Ինտերի» կարևոր ֆուտբոլիստներից մեկը և ևս մեկ մրցաշրջան կանցկացնի միլանյան ակումբում։