copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 19:07 30-06-2026

Թուրքիան երկաթուղային կապ է հաստատելու Նախիջևանի հետ

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ ընթացող Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու (Kars-Iğdır-Aralık-Dilucu) երկաթգծի շինարարական աշխատանքները շարունակվում են:

Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով «Anka» լրատվական գործակալությանը:

Նախագիծը, որը կամրջի դեր է խաղալու Թուրքիայի և Ադրբեջանի միջև, իրականացվում է երկու խոշոր շինհրապարակներում՝ շուրջ 1.200 հոգանոց անձնակազմով: Այս պահին ակտիվորեն շարունակվում են թունելների փորման և կամրջային հենարանների կառուցման աշխատանքները:

Թուրքական կողմը համոզմունք ունի, որ այդ խոշոր ներդրումային ծրագիրը Թուրքիայի արևելյան հատվածները Կենտրոնական Ասիայով և Կովկասով կապելու է համաշխարհային շուկայի հետ՝ տարածաշրջանը վերածելով միջազգային լոգիստիկ կենտրոնի:

Երկաթգծի գործարկումից հետո ակնկալվում են հետևյալ ցուցանիշները. Կարսից դեպի Դիլուջու (Նախիջևանի սահման) ճանապարհի տևողությունը կկրճատվի ու կկազմի 85 րոպե։ Իսկ փոխադրվող բեռների ծավալն էլ կավելանա՝ հասնելով 15 մլն տոննայի, սպասարկվող ուղևորների թիվը՝ 5.5 միլիոնի:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
21:10 Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը
18:25 Դերասանական կարիերայից մինչև հեռուստաէկրաններ. ինչպես Անահիտ Մանուկյանը դարձավ ամենաքննարկվող հաղորդավարուհիներից մեկը
21:24 Բացահայտվել են եկեղեցիներից կատարված գnղությունները․ երկու անձ ձերբակալվել է․ ՆԳՆ
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
21:02 ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանով կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը՝ 8 վագոն
18:00 Ընդդիմությունը կաշկանդված է. ինչու է ՔՊ-ն վրդովվում «սրիկայաբար» բառից
18:39 Բիլլ Գեյթսի դստերը կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում
20:27 Թրամփը մինչև 100% մաքսատուրք է սահմանել ԱԹՍ-ների և դրանց մասերի ներմուծման համար

Ձեզ գուցե հետաքրքրի