Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 10:13 29-06-2026

Դիվանագիտական շրջադարձ Մերձավոր Արևելքում. ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել հարձակումներն ու բանակցել Կատարում

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Միացյալ Նահանգներն ու Իրանը վերջին ժամերի ռազմական թեժ բախումներից հետո անակնկալ համաձայնության են եկել՝ ամբողջությամբ դադարեցնելու միմյանց դեմ իրականացվող հարձակումները, քանի որ երկու կողմերի պատվիրակություններն էլ նախատեսում են արդեն երեքշաբթի օրը հրատապ հանդիպում անցկացնել Կատարի մայրաքաղաք Դոհայում՝ Հորմուզի նեղուցի շուրջ ծագած ճգնաժամին վերջնական քաղաքական լուծում տալու համար:

Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հավելելով, որ համաձայնությունը հաջորդում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հնչեցված ծայրահեղ կոշտ հռետորաբանությանը, ով իրանական հարվածներից հետո սպառնացել էր Թեհրանին մեծ պատերազմի վերսկսմամբ, խոստանալով ավարտել այն, ինչ սկսել ենք, իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին խոստացել էր դժոխք կազմակերպել իրենց իսկ ռազմական բազաներում, սակայն կողմերն ի վերջո նախապատվությունը տվել են դիվանագիտական ճանապարհին:

Այս նոր պայմանավորվածությունը փորձում է վերսկսել հունիսի 17-ին ձեռք բերված նախնական հրադադարի գործընթացը, որը ձախողվել ու հարվածների նոր ալիքի էր վերածվել շաբաթ օրը, երբ իրանական ԱԹՍ-ները հարձակվել էին մի խոշոր բեռնատար նավի վրա, որն, ըստ Թեհրանի, չէր համակարգել իր երթուղին Իրանի իշխանությունների հետ: Դրան ի պատասխան՝ Պենտագոնը ռմբակոծել էր իրանական թիրախները, ինչից հետո ԻՀՊԿ-ն հրթիռակոծել էր Բահրեյնում և Կատարում տեղակայված ամերիկյան կարևորագույն ռազմաբազաները:

Կատարում կայանալիք բանակցությունների գլխավոր թեման լինելու է Հորմուզի նեղուցում նավարկության լիակատար ազատության ապահովումը, քանի որ տանկերների և առևտրային նավերի անարգել տարանցումը կրիտիկական նշանակություն ունի նավթի համաշխարհային գների նոր աղետալի աճը կանխելու համար, ինչպիսին արձանագրվել էր դեռևս փետրվարին՝ սույն հակամարտության բռնկման հենց սկզբում։




Ամենից շատ դիտված

17:28 «Changan» ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
17:42 Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը մահացել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով
14:55 Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները
19:28 Opta-ն ներկայացրել է ԱԱ-2026-ի խմբային փուլի խորհրդանշական հավաքականը
13:17 Ուկրաինան Խերսոնում հարված է հասցրել ավտոբուսային պարկին․ ոչնչացվել է 14 դպրոցական ավտոբուս
17:13 Կիևը պարտվում է, այդ պատճառով անցել է բացահայտ ահաբեկչական գործողությունների Արևմուտքի աջակցությամբ. Պուտին
09:42 Լավրովն ու Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիան». Պուտինը Մեդվեդևին կրկին դուրս է թողել ցուցակից
18:13 Ռուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում. Ալեքսանդր Նովակ
16:19 Փաշինյանը շեղում է հանրության ուշադրությունը, մինչդեռ Հայաստանի չլուծված հարցերը մի օր մեծ ականների նման պայթելու են
13:42 Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը հավակնում են ԱԺ փոխնախագահի պաշտոնին