Ես իմ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են։ Պետք է հասկանանք՝ ինչ է դա նշանակում գործնականում, ԵԱՏՄ ցանկացած երկիր ցանկացած երկրի հետ կապված կարո՞ղ է այսպիսի որոշումներ կայացնել, մի օր արթնանան ու որոշումներ կայացնեն։
Այս մասին Կառավարության նիստում ասաց Փաշինյանը։
«Իմ գնահատմամբ՝ եթե այս հարցի պատասխանն «այո» է, ուրեմն՝ ԵԱՏՄ-ն հայտարարում է ինքնալուծարման մասին, և մենք էլ պետք է այստեղից հետևություններ անենք»,- նշել է նա։
Փաշինյանը հավելել է, որ ԵԱՏՄ-ի հետ շատ սերտ ու ակտիվ աշխատում են, այն կանխավարկածով չեն, որ անշրջելի բան է տեղի ունեցել, և մենք հիմա պետք է այդ ուղղությամբ չնայենք։
«Համոզված եմ, որ լուծումներ կլինեն, որովհետև եթե լուծումներ չլինեն, դա լրիվ ուրիշ բան է նշանակում առաջին հերթին ԵԱՏՄ-ի համար»,- նշել է նա։