copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 09:27 25-06-2026

Այն իշխանությունը, որը փորձում է պատմություն խմբագրել, որևէ խնդիր չունի հերոսների նկարները հեռացնելու հետ. Տիգրան Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Այն իշխանությունը, որը փորձում է պատմություն խմբագրել, մեր ժողովրդի հերոսական ուղին ջնջել, որևէ խնդիր չունի դպրոցներից, զորամասերից կամ փողոցներից նահատակված մեր հերոսների նկարները հեռացնել:

Զոհված զինծառայողների ծնողներին Եռաբլուրում քաշքշողները, նրանց գլխին գործ սարքողները, հայրենիքի նվիրյալների առաքելությունը ուրացողները որևէ բանի առջև կանգ չեն առնի:

Սրանք օրուգիշեր մեկ բանի մասին են մտածում` ի՞նչ անեն, որ արդարացնեն Բաքվի սպասելիքները և հայկական շահերը ծառայեցնեն այլոց հետաքրքրություններին»: