Ներքին Նրանց կարծիքով 2 ամիս առաջ - 15:30 24-06-2026

Թող չերազեն․ հայ-թուրքական երկաթուղին չլինող բան է. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և երկաթուղային կապի հնարավոր վերականգնման թեման շարունակում է հանրային քննարկումների առարկա մնալ։ Oragir.News-ը Երևանի մի շարք փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիները հավատո՞ւմ են, որ առաջիկայում Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային կապը կվերականգնվի, և ինչ վերաբերմունք ունեն այդ հեռանկարի նկատմամբ։

Հարցվածների մի մասը համոզված է, որ մոտ ապագայում նման զարգացում չի լինի։

«Դա առայժմ չեղող բան է, պետք չէ երազել»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ հարցված էլ նշեց. «Չեմ հավատում, ճիշտն ասած, հիմնավորում չունեմ, բայց չեմ հավատում»։

Եղան քաղաքացիներ, որոնք բացասական գնահատեցին Թուրքիայի հետ կապերի խորացման հնարավորությունը։

«Ոչ, ես դեմ եմ այս ամենին։ Երկիրը կործանման են տանում»,- ասաց հարցման մասնակիցներից մեկը։

Միևնույն ժամանակ, մի շարք քաղաքացիներ դրական վերաբերմունք հայտնեցին Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային կապի վերականգնման գաղափարին։

«Այո՛, հավատում եմ։ Շատ դրական եմ վերաբերվում։ Դա շատ անհրաժեշտ է մեր պետության համար»,- նշեց հարցվածներից մեկը։

Մեկ ուրիշ քաղաքացի էլ ասաց. «Հույս ունեմ, որ կվերականգնվի։ Դրական եմ վերաբերվում, որովհետև դա մեր օգտին կլինի, գնալ-գալն ավելի հեշտ կդառնա»։

Որոշ քաղաքացիներ, սակայն, ընդգծեցին, որ նախ պետք է կարգավորվեն երկու երկրների հարաբերությունները։

«Հարաբերությունները նախ պետք է կարգավորվեն, նորմալ մթնոլորտ ստեղծվի, հետո միայն մնացած հարցերը լուծվեն։ Ամենադժվարը հենց առաջին քայլն է»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մի շարք քաղաքացիներ էլ հարևան երկրների հետ տնտեսական և առևտրային կապերի զարգացումը կարևոր նախապայման համարեցին Հայաստանի զարգացման համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի