Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 21-03-2025

Թուրքական, այսինքն՝ նիկոլական շպիոններն են գալու․ հարցում՝ հայ-թուրքական սահմանը բացելու մասին

Նախօրեին կառավարության նիստում որոշում ընդունվեց, որ հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը կբացվի 10 օրով՝ մարտի 21-ից 31-ը՝ Թուրքիայի տարածքով Սիրիա հումանիտար բեռներ տանելու նպատակով։

«Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության անունից Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվելիք, մարդասիրական օգնության համար նախատեսված բեռները Թուրքիայի տարածքով, ցամաքային ճանապարհով տեղափոխելու անհրաժեշտությամբ»,- նշվում է որոշման հիմնավորման մեջ:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հայ-թուրքական սահմանը 10 օրով բացվել է։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս որոշումից»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ ոչ մի ակնկալիք չունի և համաձայն չէ, որ սահմանն առհասարակ բացվի։ «Տեղյակ չեմ ճիշտն ասած․ ոչ մի ակնկալիք չունեմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը բացել է իր նմանների համար։ «Որ միայն շպիոններ են մեր մոտ գալու, թուրքական, այսինքն՝ նիկոլական շպիոնները հերթական։ Ինքը բաց է արել իր նմանների համար»,- նշեց նա։

«Սրիկայություն է»,- պատասխանեց մեկ այ քաղաքացի։ Հարցվածներից մեկն էլ նշեց, որ դա ձևական բնույթ է կրում։

«Ոչ մի ակնկալիք էլ չունեմ։ Ինչ արվում է ձևական բան է։ Փաշինյանն այն անձնավորությունը չի, որ կարողանա ինչ-որ հարց լուծի»,- ասաց նա։ «Կոնկրետ ակնկալիքները չեմ կարող, բայց կարող եմ ասել, որ հայ-թուրքական սահմանը բացելը մի քիչ ճիշտ որոշում չի»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում