copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 12:16 24-06-2026

Օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան

«Առաջիկա օրերին, այսօրվանից սկսած մինչև հունիսի 27-ը ներառյալ, Հայաստանը գտնվելու է սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում, որը հատկապես շատ ակտիվ կլինի հունիսի 24-ին և հունիսի 28-ին: Հունիսի 24-27 ընկած ժամանակահատվածում հատկապես գիշերը և երեկոյան ժամերին Հանրապետության շրջանների մեծ մասում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում կրկին կտեղա կարկուտ:

Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Այս ցիկլոնը իր հետ բերել է ցուրտ օդային հոսանքներ, և այսօր Հանրապետության ողջ տարածքում ցերեկային ժամերին երեկվա համեմատ օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով, Հայաստանի ամենատաք գոտիներում չի գերազանցի 30 աստիճանը: Հունիսի 28-ից սկսած այս ցիկլոնը կկորցնի իր ուժը և տեղումները ժամանակավորապես կդադարեն, որոշակիորեն կնահանջեն նաև ցուրտ օդային հոսանքները և հունիսի 28-30 ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով:

Հուլիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը Հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է կլիմայական նորմայի սահմաններում, տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի», - նշեց Սուրենյանը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում